«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում տեղի են ունենում մի շարք անօրինականություններ
Hayeli.am-ի տեղեկություններով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում տեղի են ունենում մի շարք անօրինականություններ: Մասնավորապես ՝ որոշ աշխատողներ դեռևս չեն ստացել իրենց 2016 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը: Մայրապետների (սանիտարկաների) աշխատանքային ժամերը կրճատվել են, ինչը հակաօրինական է, քանի որ ըստ օրենքի սահմանված կարգի, այն պետք է լինի 24 ժամ: Նման պայմաններում բժշկական կենտրոնում կան հիգենիկ խնդիրներ, չեն իրականացվում սանիտարական աշխատանքներ: Մեզ հասած տեղեկություններով կրճատվել են նաև բուժքույրերի աշխատանքայի ժամերը:
