Պարտվում ենք անընդհատ ու շարունակաբար

Ինչպես հայտնի է, Վրաստանն ու «Գազպրոմն» օրերս համաձայնության եկան Հայաստան գազի տեղափոխման պայմանների վերաբերյալ: Վրաստանը և «Գազպրոմ-էքսպորտ» ընկերությունը համաձայնեցրին նոր պայմանագիր, որով Վրաստանը դրամական փոխհատուցում կստանա՝ իր տարածքով դեպի Հայաստանի ռուսական գազի փոխադրման համար: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ասել էր, որ «Գազպրոմ-էքսպորտի» հետ բանակցությունների մի քանի փուլից հետո, հաշվի առնելով գոյություն ունեցող պարտավորությունները` կարողացանք համաձայնեցնել օպտիմալ առաջարկ: Ըստ պայմանագրի՝ Վրաստանի կախվածությունը ռուսական էներգակրից չի աճում, փոխվում է միայն վճարման ձևը, ինչը ենթադրում է Հայաստան տեղափոխվող գազի դիմաց անցնել ֆինանսական վճարի: Ինչ վերաբերում է փոխադրման արժեքին, այն կլինի Եվրոպայում ամենաբարձր արժեքներից մեկը: Նախարարը հավելել է, որ համաձայնագիրը կնքվում է երկու տարով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ սեզոնային դեֆիցիտի ժամանակ, Վրաստանը կարող է ստանալ լրացուցիչ գազի ծավալ ցածր գնով՝ 185 դոլարով (215-ի փոխարեն): Ավելի վաղ «Գազպրոմ-էքսպորտը» հայտարարել էր, որ ընկերությունը փաթեթային առաջարկ է արել Վրաստանին: ««Գազպրոմ-էքսպորտի» կողմից վրացական կողմին արվել է փաթեթային առաջարկ օպտիմալ և փոխշահավետ պայմաններով, որոնք թույլ կտան վրացական կողմի համար ապահովել երաշխավորված եկամուտ գազի փոխադրման ծառայություններից և բարձրացնել Վրաստանի գազամատակարարման հուսալիությունը, ասել էր ընկերության գլխավոր տնօրենը: Հունվարի 10-ին Մինսկում տեղի ունեցան «Գազպրոմ-էքսպորտի» գլխավոր տնօրեն Ելենա Բուրմինստրովայի և Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հանդիպումը՝ Վրաստանի տարածքով Հայաստանին գազ մատակարարելու պայմանները համաձայնեցնելու վերաբերյալ: Վրաստանը ռուսական գազ չի գնում՝ սկսած 2007թ.: Վերջին տարիներին Վրաստանի գազամատակարարման 88%-ն իրականացնում է Ադրբեջանը, իսկ 12%-ն ապահովվում է Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխվող ռուսական գազի հաշվին: Հայաստան ներկրվող ռուսական գազի տարանցման պայմանների շուրջ «Գազպրոմն» ու պաշտոնական Թբիլիսին բանակցում էին ողջ 2016 թվականի ընթացքում: Ռուսաստանյան գազի մատակարարումների հնարավոր աճը Թբիլիսին պատճառաբանում էր երկրում գազի սպառման ծավալների մեծացմամբ և ադրբեջանական գազի մատակարարումներից կախվածության նվազեցման անհրաժեշտությամբ: Վրաստանի քաղաքագիտական և փորձագիտական շրջանակներում, սակայն, Կալաձեի լավատեսությունը չեն կիսում: Վրաց վերլուծաբանների համոզմամբ, «Գազպրոմի» հետ ուղղակի ֆինանսական կապերի հաստատումը լուրջ վտանգներ է պարունակում: Փորձագետ Գիա Խուխաշվիլիի խոսքով, օրինակ, պաշտոնական Թբիլիսին պետք է աներ հնարավորը «գազ՝ տարանցման դիմաց» բանաձևը պահպանելու համար: «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ավելի հավակնոտ և ուժեղ է դարձել: Մեր գլխավոր նպատակը «Գազպրոմի» հետ հարաբերություններում այսօր գործող պայմանները չվատթարացնելը պետք է լինի», - մինչև բանակցությունների ավարտը նշել էր Խուխաշվիլին: Իսկ թբիլիսցի փորձագետ Նոդար Խարշիլաձեի համոզմամբ, Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում վրացական իշխանությունները նախևառաջ պետք է խորհրդակցեն հայաստանցի գործընկերների հետ․ «Մենք պետք է համակարգենք մեր գործողությունները հայկական կողմի հետ: Մտավախություն ունեմ, որ «Գազպրոմի» հետ պայմանավորվածությունների ձեռքբերման դիմաց Վրաստանը որոշակի քաղաքական գին է վճարելու»: Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունն ևս կոչ է անում պաշտոնական Թբիլիսիին «Գազպրոմի» հետ որևէ պայմանագիր չկնքել: Ազգային միացյալ շարժման անդամ, Վրաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռոման Գոցիրիձեն, օրինակ, վստահ է, որ Վրաստանը իր էներգետիկ կարիքները կարող է բավարարել բացառապես ադրբեջանական գազի ներկրման միջոցով․ «Ռուսաստանը մեզ միակողմանի, ոչ-շահավետ պայմանագիր է պարտադրում: «Գազպրոմի» հետ բանակցությունների առումով ես լուրջ կասկածներ ունեմ: Հարցը միայն տնտեսական տիրույթում չէ: Այլ լծակներ ևս առկա են և ուշ թե շուտ մենք կտեղեկանանք դրանց մասին»: Որքան էլ Վրաստանի իշխանությունները պատճառաբանեն, թե` «Գազպրոմ»-ը Վրաստանին հետաքրքիր առաջարկ է արել, բոլորի համար պարզ է, որ սա քաղաքական քայլ է: Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության աճը` ակնհայտ է, ու սա հստակ գիտակցում է Վրաստանի քաղաքական, փորձագիտական վերնախավը: Ամենահետաքրքիրն այն է, որ անգամ Վրաստանում են հնչում կարծիքներ, որ երկու հարևան երկրների բիզնես շրջանակները պետք է մի քննարկեն նման հարցեր: Իրականում այնքան էլ կարևոր չէ, թե Հայաստանը կոնկրետ ինչ տնտեսական շահ ունի: Միայն այն փաստը, որ Հայաստանը զրկված է որևէ իրավունքից հարևան երկրի հետ քննարկել Հայաստանի շահին վերաբերող հարցերում` արդեն իսկ բավական է եզրակացություններ անելու համար: Կամ` մեկ ուրիշ հարցի անդրադառնանք: Դեկտեմբերին կայացավ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցը Հայաստան: Թե Սերժ Սարգսյանը, թե Հասան Ռոհանին վստահեցրեցին, որ ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ և պայմանավորվածություններ: Հնչում էին բարձրագոչ հայտարարություններ` «հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը հագեցած է հարուստ բովանդակությամբ, որը ամուր հիմք է ստեղծում հետագա հարաբերությունների զարգացման ու ընդլայնման համար»: Կամ` «ստորագրվելիք փաստաթղթերը և ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելուն», ասում էր Սերժ Սարգսյանը՝ Ռոհանիի հետ հանդիպումից հետո։ Բայց այս հայտարարություններից մի քանի օր անց պարզվեց, որ Իրան-Հայաստան երկաթուղուց ձեռ ենք քաշում` «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվում է: Օրեր առաջ կառավարության նիստի օրակարգում հայտնված այս որոշման նախագծի հիմնավորման մեջ, թեև նշվել էր, որ ՓԲԸ-ն ստեղծվել է Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի շրջանակներում. «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, բացի հարավային երկաթուղու երկաթուղային գծերի նախագծման և կառուցման նկատմամբ վերահսկողությունից չունի այլ գործառույթներ»: Սակայն, պարզվեց, այս ընկերությունը լուծարվում է, իսկ դա նշանակում է, Իրան-Հայաստան երկաթուղու ծրագիրը այլևս գոյություն չունի: Իսկ ահա նույն Իրանը Ադրբեջանի հետ արդեն ճեպընթաց գնացքների երթերի ծրագիր է իրականացնում: Տարեվերջին հայտնի դարձավ, որ 2016թ. դեկտեմբերի 29-ից գործարկվում է Նախիջևան-Մեշհեդ-Նախիջևան ճեպընթաց գնացքների երթերը։ Ըստ «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության` գնացքների երթերը նախատեսված են շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի ու կիրակի։ Տոմսերի վաճառքը սկսվել է դեկտեմբերի 24-ից՝ Նախիջևան ու Ջուլֆա կայարաններում։ Նախիջևան-Մեշհեդ-Նախիջևան երթուղով շարժվող ճեպընթաց գնացքները կանգառներ են ունենալու իրանական Ջուլֆայում, Թավրիզում ու Թեհրանում: Ահա այսպիսի տխուր պատկեր` բոլոր ուղղություններով: Փոխարենն ունենք Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակներում պարտավորությունների մասին շարունակական ծիծաղելի հայտարարություններ իշխանությունների կողմից, որոնց արդյունքում հայտնվել ենք մի մեծ «կոտրած տաշտակի» առջև: Թամար Բագրատունի

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք Սև ծովում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հունական տանկերն է հարձակման ենթարկվել ԱԹՍ-ի կողմից Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի պատկերը՝ այն անվանելով «ԱՄՆ նորտարածք» Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Ներքին Չարբախ–Դարակերտ ճանապարհը երկու օր փակ կլինի Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռը 12 ժամ ուշացումով է հասել «Զվարթնոց». մանրամասներ Պուտինը կոնկրետ հարց է տվել Փաշինյանին․ թշնամու կողմը գնալու ծանր հետևանքը․ ՀՀ նախկին վարչապետ (video) Այդ մարդիկ բոլորը հանցագործներ են, նրանք սարսափելի հանցանք են գործել․ Խոսրով Հարությունյան (video) «ՎԵՐՋ․ Եկել է Աննայի գնալու ժամանակը, ինքն ասում է՝ եկել է ժամանակը»․ Հովհաննես Շահինյան (video) «Ապուշը նման բան կմտածեր․ ասեմ՝ ինչպես եք 300 հազար ադրբեջանցիներին բերելու Հայաստան»․ Աբովյան (video) Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am