Չնայած ուրբաթ 13 է, բայց աշխատում ենք․ Վանաձորի քաղաքապետը հրաժարական չի տա

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրաժարականի դիմում չի պատրաստվում ներկայացնել։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը․ «Իմ ամենօրյա սովորական ռեժիմով աշխատում եմ, իրականացնում եմ իմ գործառույթները, աշխատում եմ հունվարի 13-ին աշխատող ցանկացած քաղաքապետի ռեժիմով, չնայած ուրբաթ 13 է, բայց աշխատում ենք։ Վերջին ձյան սառցակալած փողոցներն ենք մաքրում, իրականացնում  ենք մեր սովորական գործառույթները»,-նշեց նա։ Հիշեցնենք, որ արդեն երեք ամիս Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան եւ Հայկական վերածնունդ խմբակցությունները ավագանուն լուծարելու պահանջով դիմել են Կառավարությանը։ Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ ընդդիմության պահանջը հիմնավորված չէ․ «Օրենքը հստակ ասում է, որ հերթական նստաշրջանում եթե երեք ամիս նիստ տեղի չի ունեցել, ապա կառավարությունը կարող է լուծարել, բայց հերթական նստաշրջանը սկսվել է դեկտեմբերի 28-ին եւ հոկտեմբերի 10-ին արդեն տեղի է ունեցել ավագանու առաջին նիստը»,-ասաց Ասլանյանը։ Մեզ հետ զրույցում Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Քրիստ Մարուքյանը տեղեկացրեց, որ Կառավարությունից իրենց դիմումին ուղղված պատասխան դեռ չեն ստացել․ «Պատասխանի համար 15-օրյա ժամկետ կա, էդ ժամկետի մեջ պիտի որ պատասխանեն»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ հոկտեբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքից հետո երկրորդ տեղը զբաղեցրած Լուսավոր Հայաստան կուսակցությունը կոալիցիոն դաշինք կազմեց ԲՀԿ-ի եւ ՀՎԿ-ի, սակայն փակ-գաղտնի քվեարկության արդյունքում ավագանու առաջին նիստի օրը քաղաքապե ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը։ Մինչ օրս պարզ չէ, թե ովքեր էին ավագանու այն չորս անդամները, որոնք կոալիցիոն համաձայնագրին հակառակ քվեարկեցին, ուստի բոյկոտում են ավագանու նիստերը, ինչի արդյունքում Վանաձոր համայքնի 2017 թվականի բյուջեն չի հաստատվել։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am