Տավուշի վրա հարձակված ադրբեջանցու դին և մի քիչ հող

Ընդունենք, որ իսկապես միջազգային իրավունքի տեսանկյունից, իրոք անթույլատրելի է հակառակորդ կողմի դիերը պահելը եւ դրանք իրենց երկրներին չհանձնելը։ Եթե հիշում եք, երբ ադրբեջանական կողմը հրաժարվում էր հայկական կողմին հանձնել իր խոցած հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի դիերը (որոնք հայկական կողմը իրականացրած փայլուն օպերացիայի արդյունքում դուրս բերեց չեզոք գոտուց), այդ ժամանակ էլ Մինսկի խումբը Ադրբեջանից էր պահանջումՙ վերադարձնել դիերը։ Այսինքն` այստեղ այնքան էլ ճիշտ չէ նշել, թե Մինսկի խումբը ճնշում է Երեւանին, փոխարենը պետք է նշել, որ Մինսկի խմբի եւ ողջ միջազգային հանրության համար իրոք անթույլատրելի է հակառակորդի դիերը պահելը։ Այստեղ առաջանում է ամենաուշագրավ հարցը։ Այդ պարագայում, ինչո՞ւ է Երեւանը պահում ադրբեջանցու դին։ Հասկանալի է, որ ինչ-որ նպատակ ուներ, բայց ի՞նչ։ Չի բացառվում, որ այդ դին այն անհերքելի ապացույցներից մեկն էր, որոնց հայկական կողմը տիրապետում է, ըստ որոնց ադրբեջանական կողմն է նախահարձակ եղել եւ հետեւաբար Երեւանը չէր ցանկանա զրկվել իր տիրապետած անհերքելի ապացույցներից թեկուզ մեկից ու սպասում էր Մինսկի խմբի համանատասխան արձագանքին։ Մինսկի խմբի արձագանքն էլ համապատասխան չեղավ եւ պատահական չէ, որ ՀՀ ԱԳՆ-ն աննախադեպ արագ եւ, եթե կարելի էՙ նուրբ-կոշտ արձագանքեց այդ հայտարարությանը։ Նախարար Նալբանդյանը հայտարարեց. «Հուսով ենք, որ եռանախագահները հետեւողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսեւորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում։ Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել»։ Նալբանդյանի այս` թվացյալ նուրբ հայտարարությունը իրականում կոշտ է, քանի որ սրանով ՀՀ արտգործնախարարը փաստորեն հասկացնում է Մինսկի խմբի համանախագահներին, որ Երեւանը նրանցից հայտարարություն էր պահանջում (ակնկալում), ոչ թե դեպքից 12 օր անց, այլ` անհապաղ, եւ ավելի հասցեական, խստորեն դատապարտող, ինչը փաստորեն, տեղի չունեցավ։ Ավելին, կարելի է ենթադրել, որ հայկական կողմը ադրբեջանցու դին Բաքվին չի հանձնել հենց այս նպատակով, քանի որ ակնկալել է ստանալ Մինսկի խմբի այնպիսի հայտարարություն, որտեղ ներկայացվի Ադրբեջանի նախահարձակ լինելը։ Չմոռնանք, որ նախքան Մինսկի խմբի հայտարարությունը, երբ ՀՀ ՊՆ-ից հետաքրքրվել էին, թե ե՞րբ է հանձնվելու Ադրբեջանին նրա սպանված դիվերսանտի դին կամ հանձնվելո՞ւ է արդյոք, ՊՆ-ից պատասխանել էին, որ այդ հարցերով զբաղվում է Կարմիր խաչը կամ ՀՀ ԱԳՆ-ն։ Այսինքն հենց ՀՀ ԱԳՆ-ի պլաններում է եղել դիվերսանտի դին չհանձնելը։ Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Շատ չվախենաք, բայց մի սարսափելի բան։ Այն, որ Նոր տարում, 2017-ի առաջին օրերին աշխատել է Մինսկի խումբը, աշխատել է Բաքուն, ավելին այս երկուսը միասին էլ են աշխատել, իսկ Երեւանն իր անհերքելի ապացույցներն ամուր փակած` համբերատար սպասել է, թե երբ պետք է Վաշինգտոնից, Մոսկվայից եւ Փարիզից դիմեն իրեն, որ այդ ապացույցները ներկայացնի։ Բանն այն է, որ եթե Մինսկի խմբի հայտարարությունը փաստորեն անտեսում է հայկական կողմի տիրապետած անհերքելի ապացույցները, փոխարենը պահանջում անհապաղ հանձնել սպանված ադրբեջանցու դին (այդ ապացույցներից մեկը, եթե ոչ միակը), կնշանակի, որ եռանախագահներն իրենց հայտարարությամբ ամբողջությամբ բավարարում են Բաքվի շահերը… Թե ի՞նչ կորոշի այսքանից հետո Երեւանը, հանձնե՞լ դին, թե՞ որեւէ այլ լուծում գտնել այս խնդիրը լուծելու, որը հենց Երեւանն էլ ստեղծեց ինքն իր համար, դժվար է ասել։ Մի բան միանշանակ է։ Մինսկի խմբի հետ աշխատել է պետք, բայց ոչ թե Վիեննայի կամ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ՀՀ Սահմանադրությունից առավել պահպանելով, կամ ադրբեջանցի դիվերանսատների (որոնք էլի են լինելու) դիերը (որոնք եւս էլի են լինելու) սառը-սառը պահելով, այլ մի քիչ տաքանալով։ Սահմանի՞ն, չգիտեմ, բայց գիտեմ, որ այդ սահմանը տաք պահող Ադրբեջանի պահանջով Մինսկի խումբը պահանջում է Հայաստանից անհապաղ Ադրբեջանին հանձնել սպանված ադրբեջանցի դիվերսանտի դին… Եւ հարակից շրջանները` համաձայն մադրիդյան սկզբունքների։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am