Միակ տրամաբանությունը...ոչ Կարեն Կարապետյանը, ոչ էլ Սերժ Սարգսյանը

Միակ տրամաբանությունը, որ նկատվում է այժմ եւ որը որոշ առումով կարող է նորություն լինել` այս ենթադրության տեղիքն է տալիս: ՀՀԿ ցուցակը, ըստ որոշ ենթադրությունների, չեն գլխավորելու ոչ Կարեն Կարապետյանը մշտական բնակության ցենզի հարուցած խնդիրների պատճառով (չնայած ԿԸՀ նախագահն ասում է, թե դա քննարկելը վաղը է), ոչ Սերժ Սարգսյանը: Սա առաջին հայացքից կարող է տեխնիկական բնույթի խնդիր թվալ, բայց խորքային հայացքն այլ բաներ է հուշում: Միգուցե դա լավ մտածված այն քայլն է, որը որոշ առումով մի փոքր փոխելու է ապագա խորհրդարանի պատկերը, ըստ այդմ էլ` հետագա գործընթացները: Ասենք` եթե ՀՀԿ ցուցակը գլխավորեն երկրորդ էշելոնի կուսակցական գործիչները, սա ստույգ նշան կլինի հանրության համար առանձնապես ՀՀԿ-ի համար չջանալու, իսկ եթե ընտրություններին մասնակցեն Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորը` ԲՀԿ-ով եւ ընդդիմություն գործուղված Վիկտոր Դալլաքյան-Սեյրան Օհանյան տանդեմը, ապա այս երկու միավորները եւ ՀՀԿ-ն (ՀՅԴ-ի կոալիցիոն ձայներով հանդերձ) կարող են ՀՀԿ-ի հետ հավասարապես խորհրդարանի տեղերի մի գերակշիռ մասը իրենցով անել` ստեղծելով կարկատանային մեծամասնություն, որը ոչ մեկի առաջ պարտավորություն չի ունենա, բացի նրանից, ով իրենց տանում է իշխանության: Ի՞նչ կստացվի` ՀՀԿ-ն միայնակ ոչինչ չի կարողանա որոշել, ինչպես, ի դեպ, բոլոր մյուս միավորները, ու նրանք բոլորն էլ կարող են կատարել ՀՀԿ այսօրվա ղեկավարի եւ մի տարի դեռեւս գործող նախագահի ցանկությունները, իսկ վերջինս, այսպիսով, փոքրիկ իշխանափոխություն կիրականացնի` ազատվելով մեկ կուսակցության մեծամասնությունից ու պարտադրանքից, բավարարելով մյուս խաղացողների ախորժակը եւ դրանից հետո մտածելով, թե ում ձեռքում պետք է լինեն երկրի գլխավոր լծակները: Ահա սա է, որ կարող էր անխափան գործող սցենար լինել, եթե դրան կարող է խանգարող չլինի: Իսկ խանգարել դեռ կարող են: Հենց, ասենք, Գագիկ Ծառուկյանը, որն ըստ արտահոսքերի, ժամանակին քաղաքականությունը լքելիս այնպիսի սթրեսի մեջ է եղել, որը հիմա, այնուամենայնիվ, նրան կարող է հետ պահել նորից նույն վիճակում հայտնվելու փորձանքից: Մանավանդ` քաղաքականություն վերադառնալ նրան խորհուրդ տվողների կողքին կան նաեւ ազդեցիկ ֆիգուրներ, որոնք աշխատում են նրան հետ պահել այդպիսի որոշումից: Կան նաեւ ընդդիմության փոքրիկ միավորներ, ասենք` «Ելք» դաշինքը, որը կարող է եւ մեծանալ, կամ ասենք այնպիսի ֆիգուրներ, որոնք, միանալով այս կամ այն միավորին, կարող են բավական որոշիչ գործոն դառնալ, դրանցից մեկը Խաչատուր Սուքիասյանն է: Այնպես որ գլխավոր ու երեւացող սցենարի գործողությունը դեռ կախված կլինի իրական ընդդիմադիր բեւեռի կայանալ-չկայանալուց, ինչպես նաեւ իշխանական նախագծերի տիկնիկավարների ամբիցիաների չափից: Իսկ ընտրողը պարզապես փորձարարական այս ողջ լաբորատորիայի համար նույնքան փորձարարական սոցիումն է, սակայն ապակու դրսի կողմում: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am