Թրամփն անվանել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանը
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է որոշ ժամանակով պահպանել Բարաք Օբամայի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին: Թրամփը նշել է, որ կարող է չեղարկել կիբերհարձակումներին ի պատասխան Օբամայի կողմից դեկտեմբերի վերջին սահմանած հակառուսական պատժամիջոցները, եթե Մոսկվան աջակցություն ցուցաբերի ահաբեկչության դեմ պայքարում և այլ հանձնարարությունների կատարման գործում։ «Եթե դուք կարող եք աշխատել միասին, և եթե Ռուսաստանն իրոք օգնում է մեզ, ինչո՞ւ չչեղարկել պատժամիջոցները»,- նշել է նախագահը:
