«Սառը ցնցուղից» հետո

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին Գյումրիում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջին անգամ մասնակցած ԳԱԼԱ կուսակցությունն այժմ քննարկում է՝ մասնակցե՞լ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ։ Տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումներ անցկացրած կուսակցությունն այժմ ներկուսակցական քննարկումների մեջ է, քննարկման հիմնական հարցն էլ մասնակցության նպատակահարմարությունն է։ «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց կուսակցության վարչության անդամ Քրիստինա Մկրտչյանը։ «Վերջնական որոշում չունենք, դեռ քննարկումներ են ընթանում, առաջարկներ եղել են։ Հիմա փորձում ենք հասկանալ՝ պե՞տք է մասնակցել, թե՞ ոչ»,- նշեց նա:

Հետաքրքրվեցինք ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը կախվա՞ծ է այն հանգամանքից, թե կուսակցությունը դաշինք կկազմի որևէ ուժի հետ, թե՞ ոչ. «Բնական է, եթե մասնակցենք, ապա այդ մասնակցությունը կլինի դաշինքային տարբերակով։ Չեմ թաքցնում, որ անցած ՏԻՄ ընտրությունները սառը ցնցուղ էին կոնկրետ ինձ համար։ Առանց դաշինքի մասնակցություն չեմ պատկերացնում»։ Հոկտեմբերի 2-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում այժմ «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստանը» Գյումրիում սատարեց ԳԱԼԱ-ին և ինքնուրույն մասնակցություն չունեցավ։ Քրիստինա Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այժմ «Ելք»-ից համագործակցության առաջարկ եղե՞լ է. «Նախ ասեմ, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ մենք ընդդիմադիր կուսակություններին առաջարկեցինք, որպեսզի իրենք չդնեն թեկնածություն և սատարեն մեզ կամ մեր ցուցակով առաջադրվեն։ Կոնկրետ «Լուսավոր Հայաստանն» ընդունեց այդ առաջարկը, և իրենց կուսակցության անդամները տեղ ունեցան մեր համամասնական ցուցակում։ Ինչ վերաբերում է «Ելք»-ին, ապա, այո՛, «Ելք»-ի կողմից առաջարկ եղել է, այժմ մենք քննարկում ենք»։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ Շիրակի մարզում Հանրապետական կուսակցության վարկանիշը շարունակում է ցածր մնալ, և այդ կուսակցությունն առաջիկա ընտրություններում էլ կաշխատի այնպես, ինչպես աշխատել է նախկինում: «Ռեյտինգայինն աշխատելու է հենց նույն մեծամասնականի տրամաբանությամբ, այսինքն՝ յուրաքանչյուրը, օգտագործելով իր ձեռքի տակ ունեցած վարչական ռեսուրսները, փորձելու է ինչքան հնարավոր է շատ ձայն հավաքել։ Իրենց համար էլ բավականին դժվար է լինելու, որովհետև առաջադրվողները շատ են։ Շիրակի մարզում Հանրապետական կուսակցությունից մոտավորապես 15 հոգի կառաջադրվի ռեյտինգային ընտրական համակարգով։ Մեկը մյուսի հետ մրցակցելու է, իրարից ձայն են տանելու։ ՀՀԿ-ին ձեռնտու է՝ ինչքան շատ ձայն հավաքեն, այնքան լավ։ Ակնհայտ է, որ առանձին անդամների միջև կլինեն խնդիրներ, որովհետև ըստ էության իրար հետ են պայքարելու ու մրցելու»,- եզրափակեց ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Քրիստինա Մկրտչյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am