ՀՀԿ-ի ցուցակները վերջնական տեսքի են գալիս
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձևավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում: Մի կողմից խնդիր կա գնալու ցուցակի թարմացման, մյուս կողմից` փորձառու, բայց գոնե համեմատաբար չվարկաբեկված թիմ կառուցելու հարցը մնում է ակտուալ: Մինչ մյուս քաղաքական ուժերը սպասողական դրության կամ դաշինքային բանակցությունների մեջ են` ՀՀԿ–ն գրեթե ավարտել է իր համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները: «Փաստի» տեղեկություններով` իշխող ուժը վերջին փոփոխություններն է անում: Շուտով առաջարկների ամբողջական ցանկը կլինի Սերժ Սարգսյանի սեղանին: Ինչ վերաբերում է ռեյտինգային ցուցակով առաջադրվողներին, ապա այս առումով հարցն ավելի հեշտ է: Յուրաքանչյուր ընտրատարածքում ՀՀԿ–ն միջինը 12–13 թեկնածու առաջադրելու հնարավորություն ունի՝ դաշտն ազատ է, մրցակցությունը՝ թեժ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
