Նախապատրաստում են Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը
Interfax-ը` հղում անելով Թրամփի անցումային թիմի ներկայացուցիչ Շոն Սփայսերին հայտնում է,որ նախապատրաստվում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը,որը հավանաբար կկայանա Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո:
Սփայսերի խոսքերով`դեկտեմբերի 28-ին կայացել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Մայքլ Ֆլինի և ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հեռախոսազրույցը. «Զրույցը վերաբերել է Ռուսաստանի նախագահի և ԱՄՆ նորընտիր նախագահի հեռախոսազրույցի կազմակերպչական հարցերին»: Նրա խոսքով` քննարկվել են կազմակերպչական հարցերն ու այն, թե «ինչպես է պետք պլանավորել այդ հեռախոսազանգը»: