Նորատուսցի Հայկոյի սպանությունից հետո մեղադրյալի ընտանիքին վտանգ է սպառնում. Armtimes.com
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից հետո Նորատուս գյուղում իրավիճակը չի հանդարտվում. Armtimes.com-ի տեղեկություններով, լարվածությունն այնքան է մեծացել, որ սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի ընտանիքն ու հարազատները (այդ թվում հորեղբայրը՝ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը) վախենալով վենդետայի վտանգից՝ լքել են գյուղը: Այժմ նրանց բոլորի տներն իրավապահների կողմից վերցված են պահպանության տակ: Armtimes.com-ն այսօր փորձել է կապ հաստատել Մուրադ Հարությունյանի հետ, սակայն գյուղապետարանում ասացին, որ նա տեղում չէ, իսկ նրա բջջային համարին պատասխանած տղամարդը ներկայացավ որպես Հարությունյանի ընկեր. – Պարոն Հարությունյանը չի, նրա ընկերն է, հեռախոսը ինձ է տվել, ինքն էստեղ չի: – Նկատի ունեք՝ գյուղո՞ւմ չի: – Գյուղում չի: – Մենք տեղեկություն ունենք, որ դեպքից հետո նրանց ամբողջ ընտանիքը, հարազատները լքել են գյուղը, ճի՞շտ է դա:
