Վիկտոր Սողոմոնյանն ասում է մի փոքր համբերեք
Առաջիկայում պարզ կլինի խորհրհրդարանական ընտրություններում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հնարավոր մասնակցության մասին․ «Երկրորդ նախագահը հանդես կգա հարցազրույցով եւ կպատասխանի բոլոր հետաքրքրող հարցերին»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Մեր դիտարկմանը, որ տարեվերջին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Սողոմոնյանն ասել էր, որ տոներից հետո արդեն կլինի Ռոբերտ Քոչարյանի պատասխանը, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ առաջիկայում կլինեն բոլոր հարցերի պատասխանները։ «Հարցազրուցների այն առաջարկները, որոնք ունենք, բոլոր հետաքրքրող հարցերը պարունակում են, այնպես որ բոլոր պատասխանները կլինեն»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված են խորհրդարանական ընտրություններ։
