«Այս դատարանը բառիս բուն իմաստով շոու է». Արթուր Վարդանյան
Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ նիստին չէր ներկայացել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:Դատական նիստի ավարտից հետո ըստ մեղադրանքի՝ զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը դահլիճում ասաց. «Այս դատարանը բառիս բուն իմաստով շոու է, շոու բիզնես են սարքել: Ինչքան ուզեն փորձեն մեզ ոչնչացնել՝ չի՛ ստացվելու: Չի՛ ստացվելու: Խոսքի համար անազատություն… Սա՛ է արդարությունը Հայաստանում»: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 20-ին:
