ՄՕԿ-ը որակազրկել է Յուրի Վարդանյանի որդուն
Միջազգային օլիմպիական կոմիտեն` ՄՕԿ-ը, հրապարակել է 2008 և 2012 թթ. օլիմպիական խաղերի 8 մասնակիցների անունները, որոնց դոպինգ- թեստի արդյունքները դրական են եղել:Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է հայ ծանրորդ 94 քաշային Նորայր Վարդանյանին, ով լեգենդար Յուրի Վարդանյանի որդին է: Պարզվել է, որ 2008 թվականին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում Վարդանյանն արգելված խթանիչ է օգտագործել: Այս խաղերում Վարդանյանը զբաղեցրել էր միայն 11-րդ հորիզոնականը: Նորայր Վարդանյանը օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին է:
