Samsung-ի փոխնախագահին 22 ժամ հարցաքննել են
Gazeta.ru-ն` հղում անելով Ռենհափին հայտնում է,որ Հարավային Կորեայի դատախազությունն ավարտել է Samsung ELECTRONICS
ընկերության փոխնախագահ Լի Ջեյենի հարցաքննությունը, որը երկրի նախկին նախագահ Փակ Կըն Հեի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի գործով որպես կասկածյալ է անցնում:Այն 22 ժամ է տևել:
Ջեյենը հարցաքննության ընթացքում հայտարարել է, որ Փակ Կըն Հեն իր ընկերությանը ստիպել է միջոցներ տալ կազմակերպությունների, որոնք կապված էին նախագահի մտերիմ ընկերուհի Չոյ Սուն Սիլի հետ:
«Նախադեպերի հիման վրա կարելի է ասել, որ եթե անգամ կաշառքը տրվել է ճնշման ներքո, կաշառք տվողը, միևնույն է, կպատժվի: Լիի հայտարարությունները կարող են լինել միայն մեղմացնող հանգամանք», - ասել է աղբյուրը:
