Սա նախընտրական շոու չէ.վարչապետ
Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտ»-ը վերագործարկելու ցանկացած ծրագիր, եթե այդպիսիք կլինեն, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը. «Դուք այս հարցի պատասխանը հաստատ լսել եք: Այն չի փոխվել: Եթե լինի ծրագիր, մենք այն կնայենք, կքննարկենք »: Eթե ծրագիր չլինի, կառավարությունը չի վերագործարկելու «Նաիրիտ»-ը, որովհետև դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ չունի,ասաց վարչապետն ու ընդգծեց, որ «Նաիրիտ»-ը լուծարելու հանձնաժողով է ձևավորել: Թե ինչպես տեղի կունենա գործարանի լուծարման գործընթացը, հանձնաժողովը կորոշի քննարկումների արդյունքում: Գործադիրի ղեկավարը վստահեցնում է` այն գործունեությունը, որ ինքը ծավալում է ՀՀ տնտեսությունը «ոտքի կանգնեցնելու» ուղղությամբ, անկեղծ է և կապ չունի ապրիլի 2-ի ընտրության հետ։ «Ոմանք ասում են, որ սա նախընտրական շոու է։ Այդպես չէ։ Եթե ապիլի 2-ին ընտրություն չլիներ, ես, որպես կառավարության ղեկավար, այս քայլին գնալու էի, որովհետև ուզում եմ, որ տնտեսությունն ակտիվանա։ Մենք սոցիալապես անապահովներին այսօր տրամադրում ենք մեծ զեղչեր, որը բյուջեի հաշվին չէ»,-ասաց վարչապետը։ Կարեն Կարապետյանը կարծում է, որ իրեն չեն առաջարկի գլխավորել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը, անդրադառնալով հարցին, կառաջարկե՞ն իրեն գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը, կարճ պատասխանեց. «Կարծում եմ` չեն առաջարկի, իսկ եթե առաջարկեն, ես չեմ համաձայնի»:
