«Սմերչները» դրել են Նախիջևանում ու հարմար առիթի են սպասում, որ Երևանը հողին հավասարեցնեն. Արա Պապյան

Newsbook.am-ը գրում է. Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը հնարավոր է համարում թուրքական զորքերի մուտքը Իրաք: «Իհարկե, հնարավոր է մուտքը Իրաք, և ըստ էության, թուրքական զորքերն արդեն Իրաքի տարածքում են գտնվում: Իրաքի Մոսուլ քաղաքից հյուսիս իրենք վաղուց են տեղակայված, ուղղակի խնդիրն այն է, թե ի՞նչ ձևով և ի՞նչ ծավալով կմասնակցի թուրքական բանակը Մոսուլի գրավմանը: Եվ այստեղ խոսքը միայն գրավումը չէ, այլ դրանից հետո, եթե գրավեն, այդտեղ էլ կմնան: Այսինքն՝ սա Թուրքիայի նեոօսմանիզմի քաղաքականության արդեն իրական դրսևորումն է, և եթե մինչ այդ ինչ-որ ձևով այն տեսություն էր, հիմա գործնական է դառնում: Թուրքական բանակն արդեն գտնվում է Սիրիայի, Իրաքի հյուսիսում, և սա կհանգենցի նրան, որ այս բախումների շրջանակի տարածքային ընդգրկումն ավելի կմեծանա»,-  ասաց Արա Պապյանը: Կարծիք կա, որ Թուրքիայի փլուզման գործընթացն արդեն սկսվում է և դրանով բացվում է Նախիջևանի հարցը, որին հավակնում է Իրանը: Անդրադառնալով վերոնշյալին և հարցին, թե հնարավո՞ր է Իրանն օկուպացնի Նախիջևանը, Արա Պապյանը նախ նշեց՝ այն, որ Թուրքիայի տրոհման գործընթացը սկսել է, դրա մասին ինքն արդեն տարիներ ի վեր է խոսում: «Բազմիցս ասել եմ, որ դա գալու է և գալու է՝ անկախ հայերիս կամքից և ցանկությունից: Հիմա ի՞նչ արագությամբ կընթանա այդ գործընթացը, ուրիշ հարց է, բայց Թուրքիան մտել է շատ վտանգավոր խաղի մեջ: Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ իրենք չեն ընդունում Լոզանի պայմանագրով ընդունված սահմանները, որովհետև հավակնություններ ունի ավելի մեծ տարածքներ գրավելու: Հնարավոր է, որ ավելի մեծ տարածքներ գրավի, բայց նույնքան և հնարավոր է, որ այս խառնակությամբ Թուրքիան ավելի շատ կկորցնի»,- նկատեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով մեր զրուցակցի դիտարկմանը, թե Նախիջևանի միակ օրինական և իրավական տերը Հայաստանն է, և հարցին, թե տեղի ունեցող և հավանական զարգացումներից Հայաստանն ի՞նչ կարող է շահել, վերջինս ասաց. «Եթե Թուրքիային կոնկրետ զսպեն և ԱՄՆ-ն երաշխավորի, որ Թուրքիան չի միջամտի ադրբեջանական կողմից Նախիջևանի ռազմաճակատում, իմ կարծիքով, Նախիջևանի հարցը պետք է լուծել, որովհետև այն Հայաստանին ապաշրջափակման հնարավորություն է տալիս: Նախիջևանը ոչ միայն տարածք է, այլ, առաջին հերթին, անվտանգության գոտի, որովհետև Նախիջևանից հանգիստ կարելի է հրետանակոծել և հրթիռակոծել Երևանը: Այդ խնդիրը պետք է լուծել: Իսկ երկրորդը՝ վերահսկելով Նախիջևանը, մենք վերահսկում ենք Երևան-Ջուլֆա երկաթգիծը, որը նշանակում է՝ Սև ծովից դեպի Պարսից ծոց գործող անկյունագծային երկաթգիծ ենք ունենում, ինչը շատ կարևոր է՝ մենք ապաշրջափակման հարց ենք լուծում»: Արա Պապյանի խոսքով, սակայն, Հայաստանը ոչինչ չի կարող անել, որովհետև Հայաստանի ներկա իշխանությունները չունեն ազգային ծրագիր ու քաղաքական կամք: «Չի կարող, բայց դա միակ ելքն է, որ պետք է անի: Պատկերացնենք՝ մեկը, դանակը ձեռքը, կանգնել է դռան հետևում, սպասում է, որ դուրս գաս ու խփի քեզ: Հիմա «Սմերչները» դրել են Նախիջևանում ու հարմար առիթի են սպասում, որ Երևանը հողին հավասարեցնեն: Հիմա ի՞նչ՝ պետք է սպասենք, որ հողին հավասարեցնեն, նոր մտնե՞նք: Վտանգը կա, ու եթե առիթ կա, այդ դանակավոր մարդուն պետք է խփես ու քցես մի կողմ, որ էլ քեզ վտանգ չսպառնա»,- եզրափակեց Արա Պապյանը: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am