ՌԴ-ն չեչեն մարտիկներին ուղարկում է Սիրիա
«Նովայա Գազետա» թերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունն ապացուցող փաստաթղթերը հայտնում է,որ «Ռոսգվարդիա»-ի չեչեն մարտիկները պատրաստվում են Սիրիայում ցամաքային գործողությանը։ «Նովայա Գազետա»-ի տրամադրության տակ գտնվում է 2 գրքույկ:Այն թերթին փոխանցել է Ահմադ Քադիրովի անվան ՆԳՆ հատուկ գնդի նախկին աշխատակիցներից մեկը։ Գրքույկները բաժանել են են ջոկատի զինծառայողներին։ Առաջին գրքույկը կոչվում է «Վիզուալ թարգմանիչ (Սիրիական Արաբական Հանրապետություն)»։ Տեղեկատվությունը ներկայացված է թեմատիկ նկարների տեսքով։ Օրինակ գրքում հրապարակված է Մերձավոր Արևելքի և Սիրիայի քարտեզները, ռուսերենից արաբերեն թվերի, արտահայտությունների թարգմանությունը։
Երկրորդը կրում է «Խորհուրդ զինծառայողներին Սիրիական Արաբական Հանրապետությունում մարտական խնդիրներ կատարելիս» խորագիրը։ 10 էջից բաղկացած գրքույկում առկա է հակիրճ տեղեկատվություն երկրի մասին, որտեղ ընթանում են մարտական գործողությունները։
