Վարչապետը՝ օտարերկրյա ներդրումների և ՀՀ ներկրվող ապրանքների մասին
Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ի պատասխան դիտարկման, թե բանանի ներկրումը խոչընդոտելու դեպքի մասին հրապարակումներ կան, ասաց, թե բանան և շաքար ներկրողների թիվը հրապարակվել է:Նա ասաց, որ ինքն անձամբ չի ճանաչում բանան ներկրողներին: «Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն բանան ներկրողին իմանանք, մեկ ուրիշը կուզենա, որ բոլոր շաքար ներկրողներին իմանամ, ո՞ւր կհասնի»,-ասաց նա: Անդրադառնալով օտարերկրյա ներդրումների ծավալներն ավելացնելուն, ասաց, որ Հայաստանը պետք է ցույց տա, որ տրամաբանական, կանխատեսելի և հասկանալի գործընկեր է: «Սխալ կլինի ընդամենը օրենսդրական դաշտը բարելավել և սպասել, որ ներդրողները գան, այլ հարկավոր է միաժամանակ լինել նախաձեռնող: Մենք պետք է նախաձեռնող լինենք, խոսենք, համոզենք, որպեսզի ներդրողներին գրավենք: Սակայն եթե լինում ենք նախաձեռնող, կարողանում ենք համոզել, բայց միևնույն ժամանակ քարերից չենք մաքրում այն հողը, որտեղ ցանկանում ենք սերմը ցանել, այդ սերմը բերք չի կարող տալ»,- ընդգծեց վարչապետը: Սոնա Դավթյան
