«Ինչ է՞ բոլորին նստացնենք». Կարեն Կարապետյանը նախկին վարչապետների մասին
Կառավարությունում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսին լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր նախորդ վարչապետերի սխալներին ու պատասխանատվության ենթարկելուն, ասաց. «Ինչ է՞ բոլորին նստացնենք: Կարծում եմ՝ սխալ մոտեցում է սա»: Ինչպես ասաց՝ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ստեղծման համար պլանավորում է հանդիպումներ անցկացնել նախկին վարչապետների, տնտեսագետների, գործարարների հետ: «Ֆինանսավորումը լինելու է պետական բյուջեից, ինչպես նաև մասնավոր աղբյուրներից: Մենք քննարկելու ենք հարցեր՝ կապված պետական կառավարման համակարգի բարելավման, հարկային, մաքսային համակարգի բարելավման, բոլոր կարևոր ոլորտների զարգացման հետ»,- տեղեկացրեց վարչապետը: Սոնա Դավթյան
