«Այդ կենտրոնի քավորը ես եմ լինելու». Կարեն Կարապետյան
ՀՀ կառավարության նորաստեղծ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը պետություն-մասնավոր հատվածի համագործակցության վառ օրինակ է: Կառավարությունում այսօր ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Այդ կենտրոնի քավորը ես եմ լինելու»,- նշեց նա՝ այն համարելով իր ամենախոշոր ծրագիրը: Ինչպես ասաց՝ դա մի հարթակ է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը, ֆիքսվելու ծրագրերը, թե ինչպես ենք առաջ տանելու մեր երկիրը: «Այդ հարթակի վրա մենք ունենալու ենք բազմաթիվ խորհրդատվություններ: Ձևավորվել է բավականին պրոֆեսիոնալ թիմ՝ շատ հայրենասեր, պարկեշտ մարդիկ»,- նշեց Կարապետյանը: Սոնա Դավթյան
