«Թող առնեն: Որևիցե վտանգ մենք չենք ունենալու». վարչապետ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսին լրագրողներից մեկի խնդրանքով անդրադարձավ Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած իր կապերին, և ասաց, որ տնտեսական կապերն օգնում են հարաբերություններ հաստատելուն և ՌԴ-ի հետ կան ծրագրեր, որոնք հետագայում մանրամասն կներկայացվեն:«Մենք ունենք ալտերնատիվ գազամուղ»: Անդրադառնալով մտահոգությանը, թե Հայաստան մատակարարվող գազի խողովակաշարը գնելու ցանկություն է հայտնել Ադրբեջանը, Կարեն Կարապետյանն ասաց. «25 տոկոսը ուզո՞ւմ են ադրբեջանցիները առնեն, թող առնեն: Որևիցե վտանգ մենք չենք ունենալու: Մեզ պետք չի առնել: Այդ գումարներն այնքան տեղ ունենք դնելու: Այնպես որ մի´ վախեցեք, ամեն ինչ լավ է լինելու: Անհոգ եղեք, ոչ մի բան մեզ չի սպառնալու»: Սոնա Դավթյան
