Ի՞նչ քաղաքական միավորումներում է նշմարվում Սեյրան Օհանյանը

Սեյրան Օհանյանն ունի խոցելի կետեր։ Եվ առաջին հերթին պետք է դիտարկել այն, որ հայաստանյան, իսկ մինչ այդ նաև արցախյան իշխանական վերնախավում նրա բազմամյա ներկայությունը հասարակության լայն շրջանակներում ուղղակիորեն ասոցացվում է իշխանության վերնախավի հետ։ Եվ գոնե մոտ ապագայում նրան դժվար կլինի ձերբազատվել իշխանության մարդ լինելու պիտակից, և բողոքական ընտրազանգվածին համոզել հակառակը։ Առավել ևս, որ Սեյրան Օհանյանը համարվել է ՀՀ նախագահի մերձավոր շրջապատի մարդ։ Ընդ որում, կար ժամանակ, երբ նա դիտարկվում էր որպես Սերժ Սարգսյանի իրավահաջորդ։ Ս. Օհանյանը կարծես թե հասցրել էր բավականին «ընտելանալ» այդ մտքին և նույնիսկ այդ ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքներ էր իրականացնում։ Այս հանգամանքը, իհարկե, նրան կհիշեցնեն։ Ի դեպ, երբեմն Սեյրան Օհանյանի անձը բավականին խոցելի է դարձնում նաև նրա կնոջ հասարակական-քաղաքական ակտիվությունը սոցիալական ցանցերում ծավալած գործունեությամբ, ինչը ժամանակ առ ժամանակ սուր քննադատության է ենթարկվում։ Պաշտպանության նախարարի անձի վրա բացասական է անդրադառնում նաև ապրիլյան պատերազմը, ինչը բացահայտեց բանակում առկա բազմաթիվ խնդիրներ։ Այս համատեքստում բարձրացվում է նաև նրա սեփականության խնդիրը։ Այս ամենին գումարվում է նաև նրա քաղաքական և հրապարակային բանավեճերի անփորձությունը։ Հաշվի առնելով նշված հանգամանքները Սեյրան Օհանյանը քննադատության և կոմպրոմատների պակաս չի ունենալու, ինչի դրսևորումներին արդեն իսկ ականատես ենք։ Նրա՝ որպես քաղաքական գործչի մեկնարկային հնարավորությունները բավականին համեստ են։ Իսկ ի՞նչ քաղաքական միավորումներում է նշմարվում Սեյրան Օհանյանը։ Նախ և առաջ դիտարկվում է Սեյրան Օհանյան- «Միասնական Հայաստան»-«Համախմբում» (Վարդան Օսկանյան)- «Երրորդ Հանրապետություն» (Վիկտոր Դալլաքյան) միավորումը։ Այս ձևաչափին հակված է միանալու Արամ Գ. Սարգսյանի ՀԴԿ-ն, որոշ տարբերակներում նշվում է նաև Լ. Տեր-Պետրոսյանի «պարտվողական» ելույթից հիասթափված ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը։ Որոշ փորձագետներ նկատում են, որ Սեյրան Օհանյանի մասնակցությամբ դաշինքին միանալու շահագրգռվածություն ունի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Ընդհանրապես այս նախագծի շուրջ նկատելի է ռուսաստանյան որոշ շրջանակների շահագրգռվածությունը։ Մամուլում նույնիսկ հրապարակումներ եղան այս հարցի շուրջ ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանի ակտիվության մասին։ Ի դեպ, ինչպես միշտ քննարկվում է նաև երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձևավորվող դաշինքում քողարկված մասնակցության տարբերակը։ Բացի արդեն «ավանդաբար» քոչարյանական համարվող դեմքերից որոշ աղբյուրներ նշում են նաև օհանյանական դաշինքում քողարկված, բայց ակտիվ դերակատարում ունեցող Ռ. Քոչարյանի նախկին խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի գործոնը։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ Սեյրան Օհանյանի հնարավոր գործընկերները նույնպես, մեղմ ասած, «անբիծ» չեն և չափազանց խոցելի են քննադատության տեսակետից։ Բավական է հիշատակել թեկուզ Վարդան Օսկանյանի կամ Վիկտոր Դալլաքյանի հեռավոր և ոչ այնքան հեռավոր անցյալի գործունեությունը։ Դատելով վերջին զարգացումներից՝ կարող ենք փաստել, որ Սեյրան Օհանյանի շուրջ նշմարվում է բավականին լայնասպեկտր դաշինք, որը լայնաշերտ է թե՛ կառուցվածքի, թե՛ արտաքին քաղաքական խաղացողների առումով։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am