Ես ՀՀԿ ցուցակում չեմ լինելու. Կարեն Կարապետյան
Կառավարությունում հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում հինգ տարի մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի հարցին, նշեց, որ եթե չի համապատսախանում, ապա ինքը ցուցակում չի ընդգրկվի: «Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երևանում: Համապատասխանո՞ւմ է բնակության օրերս սահմանափակման քանակին, որպեսզի լինեմ ՀՀԿ-ի ցուցակում, թե չէ, այդ հարցի պատասխանը չգիտեմ, եթե չի համապատսախանում, ապա ես ցուցակում չեմ ընդգրկվի»,-նշեց վարչապետը:
