Թուրքիայի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել պոլսահայ ոսկերչին սպանած 3 հայ մեղադրյալի համար
Ստամբուլի առանձնակի ծանր հացագործությունների թիվ 7 դատարանի դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել 2015թ․ փետրվարին Ստամբուլի Շիշլի թաղամասում ազգությամբ հայ 85-ամյա Հակոբ Դեմիրջիին սպանելու և նրա տունը կողոպտելու մեջ մեղադրվող ՀՀ 3 քաղաքացների համար, հաղորդում է Haberturk կայքը։ Արամ Հովհաննիսյանին, Արթուր Այվազյանին ու Սերգեյ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության համար դատախազությունը նրանց համար պահանջել է ցմահ, իսկ դիտավորյալ սպանության փորձի, կանխամտածված կողոպուտի և սեփականությանը վնաս հասցնելու հոդվածներով 22-ից 41-ական տարվա ազատազրկում:
