Պետք է վերանայել հաշմանդամության 3-րդ խմբի չափորոշիչները. նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  հունվարի 12-ին հանդիպել է հաշմանդամության ոլորտում գործող  միջազգային և  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բարձր  գնահատելով վերջին տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը՝ նախարարը վստահություն է հայտնել,  որ   ոլորտում համատեղ  իրականացվող փոփոխությունները,  միանշանակ բերելու են  նոր և արդյունավետ համակարգերի ձևավորմանը՝  դրանով իսկ  հավասար հնարավորություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար: Անդրադառնալով բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին՝ նախարարը նշել է, որ  համակարգում  արմատական փոփոխություններ են լինելու՝ հաշմանդամության նոր մոդելի ներդրմամբ  և փորձաքննության ձևաչափի փոփոխությամբ: «Պետք է  տարանջատել դիմում ընդունելու և որոշում կայացնելու գործառույթները, ինչը նվազագույնի կհասցնի քաղաքացի-որոշում կայացնող պաշտոնյա շփումը: Իսկ փորձաքննության ձևաչափը պետք է փոխվի այնպես, որ յուրաքանչյուր օղակ ունենա իր իրավունքներին համապատասխան հստակ պատասխանատվության դաշտ»,- ասել է նախարարը: Նախարարի խոսքով՝ պետք է անպայման վերանայվի  հաշմանդամության 3-րդ խմբի չափորոշիչները, քանի որ այդ չափորոշիչներով պայմանավորված  հիմնականում չեն տարանջատվում «հիվանդ լինելը» և «հաշմանդամություն ունենալը»:  Հանդիպմանը ներկա  հասարակական սեկտորի ներկայացուցիչները ընդհանուր առմամբ գոհունակություն են հայտնել  համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ,  ունենալով սակայն որոշ մտահոգություններ,  որոնք հիմնականում վերաբերում  էին նրան, որ ոլորտի խնդիրների լուծումները հնարավոր է մի քանի գերատեսչությունների միջև սերտ համագործակցությամբ միայն, և որոշակի մտահոգություններ առ այն, որ փոփոխությունների և նոր մոդելի կիրառման արդյունքում հաշմանդամություն ունեցող անձանց մի մասը  կարող են զրկվել հաշմանդամության կարգավիճակից և դրանից բխող արտոնություններից:  Միևնույն ժամանակ  ՀԿ ներկայացուցիչները որոշ առաջարկություններով են հանդես եկել,որոնք ըստ իրենց, առավել սահուն կերպով թույլ կտան անցնել ներկայիս անցումային փուլը:  Նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացրել է, որ որևէ փոփոխություն ինքնանպատակ չի արվելու, ավելին, հստակեցնելով «հաշմանդամություն ունենալու» և «հիվանդ լինելու» չափորոշիչները` պետությունը հնարավորություն է ունենալու հաշմանդամներին  տալ հավասար հնարավորություններ իրենց իրավունքների լիարժեք իրացման համար, իսկ հիվանդություն ունեցող անձանց` համապատասխան ծառայությունների փաթեթ:   Հաշվի առնելով սեղմ ժամկետները`  նախարարը խնդրել է ՀԿ ներկայացուցիչներին ներկայացնել  համակարգի փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները, այնուհետև ևս մեկ հանդիպում ունենալ մինչև ՀՀ կառավարություն առաջարկությունների վերաբերյալ  վերջնական փաթեթի ներկայացումը:     ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am