Սիրիան մեղադրել է Իսրայելին՝ Դամասկոսի ռազմաօդային բազայի հրթիռակոծման մեջ/տեսանյութ/
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ավիահարվածների շարք են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արևմուտքի Էլ-Մեզզա ռազմաբազայի մոտակայքում։ Այս մասին փոխանցում է Al-Masdar News-ը։ Սիրիական բանակը մեղադրել է Իսրայելին՝ հրթիռային հարձակման մեջ: Այս մասին հայտնում է RBC-ն: Սիրիան նախազգուշացրել է Իսրայելի իշխանություններին, որ հրթիռակոծմանը կարող են պատասխան գործողություններ հաջորդել: Նշվում է, որ ռմբակոծության շրջանակում ոչնչացվել է զինամթերքի պահեստ, ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյունների շարք։
Ներկայում տուժածների մասին տեղեկություն չկա։
