ՌԴ-ն գլոբալ սպառնալիք է ամբողջ աշխարհի համար. Փոլ Ռայան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հայտարարել. «ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման պետք Է շատ ավելի շուտ խստացներ պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի նկատմամբ, որը գլոբալ սպառնալիք Է ներկայացնում: Կարծում եմ՝ մեր նախագահը չափազանց ուշ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ: Դա պետք Էր անել ավելի շուտ»: Նա նաև Մոսկվային մեղադրել Է այն բանում, որ նա գլոբալ սպառնալիք Է ներկայացնում ամբողջ աշխարհի համար. «Կարծում եմ, որ մենք պետք Է ավելի ակտիվ լինենք Ռուսաստանի հետ առճակատման հարցում: Ես կարծում եմ, որ ռուսներն իրոք միջամտել են մեր ընտրությունների ընթացքին և այդ կերպ ազդել դրանց վրա»:
