«Իսրայելը մեր ընկերն է և դաշնակիցը».Պետդեպ
RIA Novosti-ն հայտնում է,որ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարք Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ը միշտ հանդես է գալու Իսրայելի նկատմամբ պատժամիջոցների գաղափարների դեմ: «Ինչպես Իսրայելի ընկեր և դաշնակից՝ մենք միշտ դեմ ենք հանդես գալու նրա դեմ միակողմանի պատժամիջոցներին:ԱՄՆ-ը «չէին ցանկանա տեսնել ՄԱԿ-ի ԱԽ-ի ցանկացած գործողություն, որը կլիներ փորձ՝ Իսրայելի վզին փաթաթել մերձավորարևելյան ճգնաժամի լուծումը» »,- նշել է Թոները ճեպազրույցում։ ԱՄՆ հեռացող ադմինիստրացիան դեմ է հանդես գալիս Երուսաղեմ ԱՄՆ դեսպանության տեղափոխմանը։ «Մինչ ներկայիս վարչակազմի լիազորությունների ավարտը մեր քաղաքականությունը այն է, որ դեսպանության տեղափոխությունը Երուսաղեմ սխալ կլիներ,-ընդգծել է նա:
