ԴՆԹ փորձաքննության արդյունքում բժիշկ Լիզայի աճյունը ճանաչվել է
RIA Novosti-իի փոխանցմամբ՝դեկտեմբերի 25-ին Սև ծովում կործանված ինքնաթիռում գտնվող բժիշկ, «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, մարդասիրական ծրագրերով հայտնի Ելիզավետա Գլինկայի մարմինը, որն առավել հայտնի էր բժիշկ Գլինկա անունով, ճանաչվել է «Տու-154»-ի զոհերի թվում: Գործակալության զրուցակիցը պատմել է,որ հուղարկավորությունը, նախնական տվյալներով, կկայանա երկուշաբթի օրը: ՌԴ մարդու իրավունքների խորհրդին կից կայքը հայտնում է, որ Ելիզավետա Գլինկայի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 16-ին Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։ Գլինկան որոշել էր անձամբ ուղեկցել մարդասիրական բեռը, որը նախատեսված էր Լաթաքիայի Տիշրին համալսարական հոսպիտալի համար:
