«Ֆրոնտիկների» ճակատամարտը կամ «թագավոր ախպեր, կարա՞ս երեխուս ուսման վարձի հարցը լուծես»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հայաստանում լիքը թագավորներ, ֆեոդալներ կան՝ սկսած գյուղապետերից: Նորմալ երկրում համայնքի ընտրված ղեկավարը հասկանում է, որ նա ժամանակավորապես կատարում է օրենքով իր վրա դրված պարտականությունները, ծառայում է իր համայնքին, որից հետո դառնալու է համայնքի շարքային բնակիչ: Հայաստանում գյուղապետը «թագավոր է», գյուղն իրեն է պատկանում, ինչ ուզի՝ կանի՝ իր գրպանում գտնվող «ավագանի» կոչվող վեզիրների հետ միասին, որոնք սովորաբար նրա ազգականներն են: Բայց եկեք հարցին նայենք այլ տեսանկյունից, եթե վաղը Նոր Գեղին վերանվանվի «Ֆրոնտիկավան» կամ «Ֆրոնտիկակերտ», այդ համայնքի որեւէ բնակիչ հրապարակավ կբողոքի՞, կծաղրի՞ ինքնասիրահարված գյուղապետին, կասի՞ «դու քեզ ինչի տեղ ես դրել, կարո՞ղ է քո արձանն էլ դնել գեղամիջում»: Այդպիսի բան չի լինելու, քանի որ Ֆրոնտիկի կեցվածքն իր գյուղացիների արժանապատվությունը չի վիրավորում, շատերն անտարբեր են, թե ինչ է տեղի ունենում իրենց գյուղում, մի մասն էլ կախում ունի գյուղապետից: Բնականաբար, նեղ ընտանեկան շրջանակներում նրանք կխոսեն «էս երկրի» եւ «էս ազգի» ծանր վիճակից: Կխոսեն «ընդհանուր գծերով»:

Դե հիմա պատկերացրեք, որ մի քանի հարյուր «Ֆրոնտիկ» եւ մի քանի տասնյակ ավելի մեծ «Ֆրոնտ» ընտրությունների ժամանակ « աշխատում են» հայտնի կուսակցությունների օգտին: Նրանք իրենց գյուղի, իրենց «մայլի», իրենց տարածաշրջանի «թագավորներն են»: Ընդ որում պարտադիր չէ, որ նրանք քվեարկության պահին ընտրակաշառք բաժանեն: Այդ մարդիկ մի տարի առաջ, երկու տարի առաջ արդեն «նայել են» ժողովրդին, «լավություններ» են արել, «նիսյա» են փակել, «վերեւներին» միջնորդել են, հարց լուծել, մանկապարտեզներին կոնֆետ են բաժանել: Նրանց մի մասն անգամ եկեղեցի է կառուցել: Մի խոսքով, ժողովրդի մասին մտածող, հայրենասեր, բարեգործ եւ նույնիսկ աստվածավախ մարդիկ են: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ հրաշալի անձնավորությունները հավաքվել են 3-4 կուսակցություններում, որոնք եւ կկազմեն ապագա խորհրդարանի առանցքը: Ընտրապարքարն ընթանալու է հետեւյալ ձեւով. Ընտրողների հետ հանդիպման ընդդիմադիրները եւ կարտասանեն իրենց բոցաշունչ ճառերը: Դրանք շատ լավ են ընկալվելու հավաքվածների կողմից՝ «հա, թաղեմ դրանց բոյը», «կերան էս ժողովրդին», «էլ երկիր չմնաց», «էլ ազգ չմնաց», «փրկեք մեզ նրանցից»: Հետո կգան իշխանականները (նրանց մի մասը կոչվում է «ընդդիմադիր», բայց բաղկացած է հիշյալ բարեգործ հայրենասերներից), եւ նույն «բոյը թաղողները» էլի լավ կընդունեն նրանց. ամեն մեկը կմոտենա, այդ Ֆրոնտիկներին ու կասի. «թագավոր ախպեր, կարա՞ս երեխուս ուսման վարձի հարցը լուծես» եւ նման հարյուրավոր խնդիրներ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am