«Հաց բերողը» հորդորում է չխանգարել իր պաշտպանների աշխատանքին. Հետք

«Հետքը» հրապարակել է «Հաց բերողի» հայտարարությունը «Հարգելի ընկերներ, բարեկամներ… Ցավով տեղեկացա իմ պաշտպանության հարցի վերաբերյալ վերջին շրջանում բարձրացված աղմուկի մասին և այդ ամենին իմ ընտանիքի անդամների ներգրավման մասին: Նախ անհրաժեշտ եմ համարում իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր մտահոգված և անհանգստացած են ինձ համար և իմ գործով և փորձում են ինչ-որ բանով օգտակար լինել: Սակայն մի բան պետք է հստակեցվի: Իմ պաշտպանությունը իրականացնում են իմ կողմից ընտրված պաշտպանները, որոնց պրոֆեսիոնալիզմը և աշխատանքի որակը ինձ մոտ կասկած չի առաջացնում: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ինչ-որ կերպ օգնել ինձ և օժանդակել իմ գործին, նախ և առաջ խնդրում եմ բոլոր մտահոգությունները և հարցերը քննարկել և համաձայնեցնել իմ պաշտպանների հետ գործին չվնասելու նպատակով, քանի որ իմ պաշտպանների ձեռնարկած գործողությունները համաձայնեցված են ինձ հետ: Խնդրում եմ առանց վերջիններիս հետ համաձայնեցնելու չձեռնարկել որևէ գործողություն, քանի որ դա կարող է լրջորեն վնասել իմ պաշտպանությանը և դրա շրջանակներում ըստ անհրաժեշտության ընտրվող և իրականացվող մարտավարությանը: Ինչ վերաբերում է իմ ազգականներին, ապա հաշվի առնելով այն, որ պաշտպանների գործողությունները համաձայնեցված են ինձ հետ, ձեզ ևս խնդրում եմ բոլոր հարցերը և գործողությունները համաձայնեցնել պաշտպաններիս հետ գործին չվնասելու նպատակով: Նույնիսկ եթե ձեզ չի հաջողվում ինչ-որ ժամանակահատվածում կապվել նրանց հետ, դա չի նշանակում, որ թույլատրելի է առանց նրանց հետ համաձայնեցնելու որևէ գործողության դիմել, դա հակասում է իմ շահերին և ցանկությանը: Ինչ վերաբերում է «Ազատություն և Հայրենիք» հիմնադրամին, ապա համոզված լինելով, որ դրա ներկայացուցիչների գործողությունների նպատակը ինձ վերաբերող հարցում ևս իմ առողջական և իրավական շահերով ազնիվ մտահոգությունն է, խնդրում եմ հետայսու ձեռնպահ մնալ նմանօրինակ նախաձեռնություններից, քանի որ դրանք ուղղակիորեն վերաբերում են իմ շահերին և պահանջում եմ, որպեսզի ձեր բոլոր գործողությունները համաձայնեցվեն իմ և իմ պաշտպանների հետ, նույնիսկ եթե իմ ազգականներն են դիմում ձեզ, այն պարզ պատճառով, որ ինձ վերաբերող հարցերով որոշում կայացնողը նախ ես եմ և իմ համաձայնությամբ իմ պաշտպանները: Վերջերս մամուլով և այլ տեղեկատվական միջոցներով իմ անվան հետ կապված և իմ անունից որոշակի տեղեկություններ են հրապարակվում` խնդրանք հորդորս առ այն, որ որևէ այլ անձ իրավասու չէ և լիազորված չէ իմ անունից և ինձ վերաբերող իմ և պաշտպաններիս հետ չհամաձայնեցված գործողություններ ձեռնարկելու և հրապարակումներ անելու: Միևնույն ժամանակ ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել հասարակական և քաղաքացիական ակտիվության և քրեական դատավարության շատ զգայուն ընթացակարգերի առանձնահատկությունների և տարբերությունների վրա, ինչպես նաև դրանք չընկալելու կործանարար հետևանքների վրա և խնդրում եմ դրանք չփորձել և չմիջամտել և չխանգարել իմ շահերի պաշտպանության հարցերին և չփորձել հանդես գալ իմ անունից շահերի պաշտպանությամբ իմ և իմ կողմից ընտրված պաշտպանների միջև, քանի որ դա շատ վտանգավոր և ոչ անհրաժեշտ մի գործողություն է և անհասկանալի են դրա շարժառիթները այն պարագայում, երբ ես որևէ տարաձայնություն չունեմ պաշտպաններիս հետ: Հատկապես անընդունելի եմ համարում իմ պաշտպանների հեղինակության և մասնագիտական հմտությունների վերաբերյալ մակերեսային և անորակ աղմուկի հրահրումը: Հատկապես այն պարագայում, երբ պաշտպաններիս անշահախնդիր և քրտնաջան աշխատանքի պարագայում փորձ է արվում ցեխ շպրտել և նսեմացնել նրանց աշխատանքը: Ուստի խնդրում եմ դրսևորել զսպվածություն և հարգանք իմ, պաշտպաններիս և իմ շահերի պաշտպանության նկատմամբ: Առավել մանրամասն՝ այստեղ

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am