Ծառուկյանի մասին ֆիլմաշարի մեծ ինտրիգը. կհամարձակվե՞ն հեղինակները

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոն» հեռուստաընկերությունով հունվարի 4-ից ցուցադրվում է շքեղ ֆիլմաշար` «Մարդ, որը կառուցում է» խորագրով: Այն նվիրված է Գագիկ Ծառուկյանին եւ ստեղծվել է նրա 60-ամյակի առիթով: Ծառուկյանի 60-ամյակը նոյեմբերի 25-ին էր, որը, ըստ մամուլի տեղեկությունների, նա նշել է նեղ ընտանեկան միջավայրում, Մոնակոյում: Ֆիլմաշարից 4 մաս արդեն ցուցադրվել է: Քանի մաս ունի այն, հայտնի չէ, սակայն 4-րդ մասն ավարտվում է «Շարունակելի...» գրությամբ: Ֆիլմի առաջին մասը պատմում է, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը գործարաններ կառուցում, երկրորդ մասը՝ թե ինչպես է նա եկեղեցիներ կառուցում, երրորդ մասը, կարծես, նվիրված է սպորտում Ծառուկյանի առաջին հաջողություններին, չորրորդ մասը` նրա օրոք Հայաստանի սպորտի հաջողություններին որպես ՀԱՕԿ նախագահ:

Այս բոլոր ասպարեզներում նրա հետ շփված մարդիկ ֆիլմում ամենատարբեր մանրամասներն են պատմում իրենց շփումներից, Ծառուկյանի անձնական որակներն են ներկայացնում: Պարզվում է օրինակ, որ նա Աբովյանի եկեղեցու շինհրապարակում աշխատող 100 բանվորին անուն առ անուն ճանաչել է: Անձամբ է հղացել քանդակների, պատկերների գաղափարները: Նա նաեւ անձամբ է նախագծել «Փարավոն» ժամանցի համալիրի դիզայներական լուծումները: Նա լավ հայր է, հավատացյալ հայ, կնոջն անսահման սիրող ամուսին, բարի մարդ, տաղանդավոր սպորտսմեն, խաչքարերի եւ եկեղեցիների ճարտարապետ, կրեատիվ դիզայներ, լավ որդի, բոլորին օգնող, հասնող, մի խոսքով՝ հրաշք անձնավորություն: Ֆիլմաշարի ամենաինտրիգային հատվածը, սակայն դեռ առջեւում է: Առանձնահատուկ հետաքրքրության հարց է` անդրադառնալո՞ւ է այս ֆիլմը Գագիկ Ծառուկյան-քաղաքական գործչին, թե՞ ոչ: Եթե անդրադառնալու է, ապա ի՞նչ բովանդակությամբ: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը շատ խիստ էր դատել Ծառուկյան քաղաքական գործչին: Քաղաքական գործընթացները խեղկատակության վերածող, տարրական տրամաբանություն եւ իրականության զգացում չունեցող, «այբը» «բենից» չտարբերող, ֆեոդալական տրամաբանություն, մանկամտություն եւ անընկալունակություն, մտավոր ցածր ունակություններ. սրանք Ծառուկյան քաղաքական գործչին տված Սերժ Սարգսյանի բնորոշումներն են: Ուստի հետաքրքիր է`արդյոք Ծառուկյանի մասին ֆիլմի հեղինակները համարձակություն կունենա՞ն Ծառուկյան-քաղաքական գործչին այլ կերպարով ներկայացնել: Օրինակ այսպես`ճկուն մտքով, ինտելեկտուալ, քաղաքական շախմատին լավագույնս տիրապետող, երկրի միջազգային իմիջը բարձրացնող, հզոր հռետոր եւ հմուտ դիվանագետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am