Գուրգեն Արսենյանը` Ռուսաստանում Հայաստանի դեսպա՞ն
«Փաստ» թերթը գրում է. «Պատգամավորական երկարամյա ստաժից հետո ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանը հրաժեշտ կտա պատգամավորական գործունեությանը: «Փաստի» հավաստի աղբյուրների վկայությամբ` Գուրգեն Արսենյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի: ԱԳՆ–ի մեր աղբյուրի տվյալներով, ամենայն հավանականությամբ, նա կնշանակվի Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան:
Որ Արսենյանը դեսպան է աշխատելու` դա հաստատ է: Ինչ վերաբերում է կոնկրետ ՌԴ–ում դեսպան նշանակվելուն, ապա այն դեռեւս վերջնական քննարկման անհրաժեշտություն ունի: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: