Կուրցը ԼՂ կարգավորման հարցում լիակատար աջակցություն կցուցաբերիՄինսկի խմբին
ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը երդմնակալության արարողության ժամանակ ասել է,որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լիակատար աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին: Նա խոստացել է աջակցել Մինսկի խմբի համանախագահներին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում` այդ գործում կարևորելով իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի, ինչպես նաև պլանավորման խմբի ղեկավար Հանս Լամպալզերի դերը:
