Մեր պայքարը ահաբեկիչների ետևում կանգնած ուժերի դեմ է. Էրդողան
Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունների միջոցով Թուրքիան պայքարում է ոչ միայն ահաբեկչական խմբավորումների, այլև նրանց ետևում կանգնած ուժերի դեմ;
«ՄԵնք այլևս ցանկանում ենք, որպեսզի բոլոր խաղաքարտերը բացվեն:Ոչ ոք Թուրքիային չի կարողա համոզել, թե Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ուժերը (YPG/PYD) որևէ առնչություն չունեն Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) խմբավորման հետ», - հայտարարել է Էրդողանը:
