Կասպրշչիկի մանդատը երկարաձգվել է
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, որին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը երկարաձգվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի մանդատը։ Անջեյ Կասպրշիկը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում է 1997 թվականի հունվարից։
