Մոսկվայում «օրենքով գողերի» հավաք են կանխել
Մոսկվայում քրեական հետախուզության աշխատակիցները Կոմսոմոլսկի պողոտայում կանխել են «օրենքով գողերի» հավաքը, հաղորդում է primecrime.ru կայքը։Ոստիկանները «բռնացրել են» օրենքով գողերի «արքաներին»՝ 51-ամյա Պիչուգային, 44-ամյա Վոսկրես Վասյանին, թբիլիսյան արմատներով 62-ամյա Գիա Դլիննիին ու 57-ամյա Փաաթա Մալենկիին։ Բերման ենթարկվածները քրեական հեղինակություններ են, որոնք Մոսկվայում պայմանականորեն ներկայացնում են սլավոնական և վրացական «գողական սփյուռքը»։ Վերջին տեղեկություններով` ոստիկաններն ավելի ուշ ազատ են արձակել ձերբակալվածներին։
