Վարչապետը Արման Սահակյանին հանձնարարեց
Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց, որոնցից մեկը վերաբերում էր պետական գույքի կառավարման վարչությանը: Մասնավորապես, նա պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարեց` մի քանի նախարարությունների հետ քննարկման արդյունքում կառավարությանը երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ: Առաջարկությունները վերաբերում էին պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ և մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ 2017թ. կտրվածքով բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի ավելացում: Նաև` եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ պետական գույքի վարձակալության գործընթացի արդյունավետության վերաբերյալ` նպատակ ունենալով վարձակալությունից պետբյուջեի մուտքերի էական ավելացում ունենալ և բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Հանձնարավեց նաև ներկայացնել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի, բաժնեմասերի մասնավորեցման, ինչպես նաև պետական գույքի օտարման ցանկերը, կանխատեսումներ մասնավորեցման ծրագրում ընդգրկված և ընդգրկվելիք բաժնեմասերի մասնավորեցումից, ինչպես նաև պետական գույքի օտարումից 2017-ին սպասվելիք արժեքային գնահատականների վերաբերյալ:
