Նոր մանրամասներ.ինչի համար է սպանվել ԵՊՀ ուսանողը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում նոր մանրամասներ են պարզվել, ինչպես նաև հայտնի է որոշ անձանց ինքնությունը, ովքեր եղել են Վարդանանց 28 շենքի բակում տեղադրված զրուցարանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ սպանված Վ. Մուրադյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում, ով մահացու վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ հատվածում՝ կտրած-ծակած վերքով։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 7-րդ փողոցի 53 տան բնակիչ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, 18-ամյա Ռաֆիկ Խաչիկի Մարտիրոսյանը՝ ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ։ Արդեն երեկ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ , ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան/, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի /վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան/, ՔՀԲ բաժնի /բաժնի պետ Գարիկ Ղուկասյան/ գլխավորությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատողները /բաժնի պետ Արման Հովհաննիսյան/ և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի և ՀԿԳ ավագ քննիչներ Վ. Բադալյանի և Վ. Ասատրյանի գլխավորությամբ ձեռնարկելով ստացված օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումները, ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կոտայքի մարզի Ակունք գյուղի 7-րդ փողոցի բնակիչ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, 21-ամյա Կարեն Հովհաննեսի Չատիկյանին, Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի 31 շենքի բնակիչ, 18-ամյա Գևորգ Կարենի Տերտերյանին, ով նույնպես ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող է, Երևան քաղաքի Ե. Քոչարի փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 18-ամյա Դավիթ Արթուրի Մանձիկյանին, ով նույնպես ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող է, ինչպես նաև ոստիկանություն են հրավիրել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 28/1 շենքի բնակիչ, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, 19-ամյա Սերգեյ Արմենի Գրիգորյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում Կ. Չատիկյանը, Գ. Տերտերյանը և Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ջերմատան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 18-ամյա Քաջիկ Գագիկի Հակոբյանը վիճաբանել են Վ. Մուրադյանի, Ռ. Մարտիրոսյանի, Դ. Մանձիկյանի, Ս. Գրիգորյանի, ինչպես նաև Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 26/1 շենքի բնակիչ, 18-ամյա Անրի Արմենի Ալեքսանյանի հետ, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Կ. Չատիկյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Մուրադյանի կրծքավանդակի ձախ մասին և Ռ. Մարտիրոսյանի ձախ սրունքին։ Քննիչի որոշմամբ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ավետիսյանի որոշմամբ Կ. Չատիկյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման ժամանակավոր վայր։ Գ. Տերտերյանը, Դ. Մանձիկյանը և Ս. Գրիգորյանը ստորագրությամբ բաց են թողնվել։ Ձեռնարկվում են օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումներ՝ Ք. Հակոբյանին, Ա. Ալեքսանյանին , ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության պատճառը եղել է ինչ-որ մրցույթով օլիմպիական կտրոն շահելը, որը կազմել է 10.000 դրամ և այդ կտրոնով պետք է գիրք գնվեր, սակայն արդեն Վարդանանց փողոցում՝ զրուցարանում, մեկը մյուսին անվանել է դոդիկ, ինչից հետո էլ տեղի է ունեցել սպանությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 11-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ոստիկանության Կենտրոնական բաժին էին բերման ենթարկել 21-ամյա Կարեն Չատիկյանին: 19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու կասկածանքով ձերբակալված 21-ամյա Կարեն Չատիկյանը Ստահակի կողմից սպանված, 19-ամյա Վահե Մուրադյանը

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am