Հայտնաբերվել են դեպքեր. Կարեն Կարապետյանը Արտեմ Ասատրյանին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարորությունն ուսումնասիրում է, թե որքան գազ են սպառում անապահով ընտանքիները:ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ հայտնաբերվել են դեպքեր, երբ անապահով համարվող ընտանիքները միջինից մի քանի անգամ ավելի շատ գազ են սպառում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների սանդղակում անապահով ընտանիքների համար արտոնյալ սակագին է սահմանված, որը գործում է տարեկան 600 խ.մ.-ի սահմաններում: Դրանից ելնելով հաշվում են, թե որքան գազ և էլեկտրականություն են նրանք սպառում:
