Տեսնես վարչապետը գիտի՞, որ գոյություն ունի «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետը Արթիկի թ. 7 ավագ ավերակ դպրոցի վերաբերյալ տվել է հետևյալ հանձնարարականը. «Արթիկում հնարավորություն ունենք օպտիմալացնելու, նորմալ պայմաններ ստեղծելու: Թերբեռնված են դպրոցները, ունենք դպրոց, որի պայմանները վատ են»: Վարչապետը հենց եկավ, սկսեց խոսել ավելորդ ՊՈԱԿ-ների ու նրանց փակելու մասին ու կարծես, կառավարության այսօրվա նիստը վկա, դպրոցներին դա ավելի է վերաբերելու, քան անհայտ ՊՈԱԿ-ներին: Վարչապետը տեսնես գիտի՞, որ Սփյուռքի նախարարությունում գոյություն ունի «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ, որին աջակցելու համար 17.09.2015թ. հ.01/14.2/2135-15 գրությամբ Սփյուռքի նախարարը դիմել է Երևանի քաղաքապետին , ով 30.09.2015թ. N598-Ա կարգադրությամբ 1.000.000 մլն դրամ է տրամադրել այդ ՊՈԱԿ-ին: Սա պետական ֆինանսավորմամբ ի՞նչ ՊՈԱԿ է, ո՞վ է տեղյակ, ի՞նչ գործունեություն է ծավալում: Փաստորեն ՊՈԱԿ-ներն օպտիմալացնելը սկսելու են դպրոցներից, ուժները նրանց վրա է պատում: Օպտիմալացումն անխուսափելի է, բայց արվի խելամիտ կերպով, երեխաների կրթության շահերից բխող, ոչ՝ «բալը թանկ է» կարգախոսից ելնելով: Թ.7 դպրոցի շենքն ավելի նպատակահարմար է պահել որպես ավագ դպրոց, քան մյուսը: Երեխաների կրթության սահմանադրական իրավունքը գերակա է, ինքներդ եք անընդհատ խոսում այդ մասին, այդ իրավունքը պետք է իրացվի բոլոր դպրոցների ֆիզիկական վիճակը բարեփոխելով, դրանց թիվը, ըստ 2015-ի Պետական վիճակագրական տվյալների, 491 է: Հայաստանի Երրորդ Հանրապետության բոլոր ժամանակների կառավարություններին պատիվ չբերող՝ անպատվաբեր վիճակում են դրանք, պարզապես պարտավոր եք գտնել այս դպրոցներըը հիմնանորոգելու գումարը, հակառակ դեպքում սա պետության կողմից մեր երկրի երեխաների սահմանադրական՝ կրթության իրավունքի ոտնահարման վառ օրինակներ են: Շատ եք խոսում կրթության որակը բարձրացնելու մասին, նայեք, խնդրում եմ, այդպիսի շենքերում, ինչպիսին Արթիկի թ.7 ավագ դպրոցինն է, նման պայմաններում ինչպե՞ս կարելի է խոսել համընդհանուր հանրակրթության բավարար որակից: Ակնհայտ է, որ տարբեր միջազգային հարթակներում որքան բարձր ցուցանիշներ ունեն այն սովորողները, ովքեր սովորում են ֆիզիկական լավ պայմաններ ունեցող դպրոցներում : Իսկ եթե պայմաններն ամենուրեք լավը լինեին, որքա՜ն ավելի բարձր որակ կապահովեին դպրոցները: Հարգելի պարոն Վարչապետ և ԿԳ նախարար, բավական է խոսեք կրթությունը տնտեսության գերակա ճյուղ ճանաչելու մասին, լավ կրթության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծեք Հայաստանի բոլոր երեխաների համար:   Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am