Թբիլիսիում Վրաստանի նախագահի փեսայի հետ վիրավորվել է նրա ընկերը. նոր մանրամասներ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ հրազենային վիրավորում ստացած փեսայի՝ Մինդիա Գոգոչուրիի և նրա ընկերոջ առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով հանրապետական հիվանդանոցի մամուլի ծառայությանը։ Ինչպես հայտնում է՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը՝ նախնական տեղեկություններով՝ Մինդիա Գոգոչուրիի վրա հնրազենով մեկ անգամ են կրակել: Նա շտապ հիվանդանոց է տեղափոխվել: Վրաստանին ՆԳՆ-ն հեռուստաընկերությանը հայտնել է, որ միջադեպի ժամանակ նախագահի փեսայի հետ Բալանչիվաձե փողոցում վիրավորվել է նաև նրա ընկերը: Երկրորդ տուժողի անունի չի հաղորդվում:
