Հայաստանի տնտեսությունն ինչ վիճակում է. պարզաբանում է նախարարը
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր տեղեկացրեց, որ փորձելու են 2017-ին առնվազն պահպանել և գերազանցել արտահանման այն տեմպերը, որ ունեցել են 2016-ին: Լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2017-ին աճի տեմպեր կունենանք ներդրումների շնորհիվ: Հարցին, թե նոր կառավարության 4-ամսյա գործունեության ընթացքում, Հայաստանի տնտեսությունն ինչ վիճակում է, նախարարը պատասխանեց. «Ելնելով Հայաստանի փոքր լինելու առանձնահատկություններից, շեշտը դնում ենք, որ տնտեսությունը պետք է զարգանա ի հաշիվ արտահանման: 2017-ին աճի տեմպեր կունենանք մեր ներդրումների շնորհիվ»:
