Կառավարությունը լուծարեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերությունը
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ լուծարվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ընկերությունն առաջարկվում է լուծարել՝ պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթների արդյունավետ իրականացման և ծախսերի նվազեցման հանգամանքով։ Արդյունքում՝ կխնայվի մոտ 35 մլն դրամ:
