Սամվել Բաբայանն ու Գագիկ Մելքոնյանը հավաքագրում են
Մեր տեղեկություններով Ազատամարտիկների դաշինքի վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն ու Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ամենօրյա ռեժիմով հանդիպումներ են ունենում տարբեր շրջանակների հետ, քննարկում նախընտրական գործընթացները ու երեք ուժերից ձեւավորված դաշինքը հնարավորինս ընդլայնելու հարցեր քննարկում։ Նշենք, որ Համախմբում, Երրորդ հանրապետություն կուսակցությունները եւ Դեմկուսը հայտարարել են դաշինք կազմելու մասին, ավելի ուշ նրանց կմիանա նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Ուշագրավ է, որ Սամվել Բաբայանը հրապարակային հարցազրույցներում վստահեցնում է, թե ինքը քաղաքական գործընթացներին չի մասնակցում, կսպասի, որ լայն դաշինք ձեւավորվի։
