Վարչապետ. առաջնահերթ պետք է լուծել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց կրթության և գիտության ու տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին հանձնարարել է ուսումնասիրել դպրոցների շենքային պայմանները, որպեսզի կարողանան երեխաների կրթական գործընթացը կազմակերպել նորմալ պայմաններում: Վերջինը նշել, որ առաջնահերթ պետք է լուծել Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի անմարդկային պայմանների հարցը: «Արթիկում մենք օպտիմալացնելու և նորմալ պայմաններ ստեղծելու հնարավորություններ ունենք, համենայն դեպս, այդպես է զեկուցվել, որովհետև թերբեռնված են մյուս դպրոցները, ունենք դպրոց, որի պայմանները ոչ բարվոք են»,- ասաց Կարեն Կարապետյանը:
