Նիստը կարճ տևեց
Կառավարության այս տարվա առաջին նիստը տևեց ընդամենը քսան րոպե: Վարչապետ Կարեն Կարապետյանը նկատեց, որ թեև հայտարարել էր, որ 2017-ը շատ հագեցած ու ծանրաբեռնված է լինելու` աշխատանքի առումով, սակայն այսօրվա նիստը կարճ տևեց: «Իրականում այս տարի ռեժիմը պետք է լինի ավելի ծանր», ասաց Կարեն Կարապետյանը: «Եկեք քննարկենք հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք», առաջարկեց Կարեն Կարապետյանը:
