Հանգստյան օրերը շատ չէի՞ն. վարչապետ
2017-ի առաջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նկատեց, որ թեև հայտարարել էր, որ 2017-ը շատ հագեցած ու ծանրաբեռնված է լինելու` աշխատանքի առումով, սակայն այսօրվա նիստը կարճ տևեց: «Հուսով եմ, որ բոլորդ լավ հանգստացել եք: Իրականում 2017-ն ավելի ծանր ռեժիմով է լինելու: Իսկ հանգստյան օրերը շատ չէի՞ն:Եկեք քննարկենք այդ հարցը ու գուցե դրա վերաբերյալ լուծումներ գտնենք»,- հարցրեց վարչապետը նախարարներին:
