Կայացավ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հետընտրական մամլո ասուլիսը (տեսանյութ)

«Ինչ վերաբերում է կիբեր հարձակմանը, կարծում եմ, որ այն կազմակերպվել էր Ռուսաստանի կողմից: Սակայն կարծում եմ նաև, որ մենք հարձակման ենք ենթարկվել նաև այլ երկրների ու անձանց կողմից»,- հայտարարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 11-ին անցկացված հետընտրական իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ: Նորընտիր նախագահի կարծիքով դեմոկրատական կուսակցությունը ունի իր մեղքի բաժինը, քանի որ չի ապահովել համապատասխան պաշտպանողական համակարգ՝ կիբեր հարձակմանը դիմադրելու համար: Անդրադառնալով Ռուսաստանի և մասնավորապես նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապագա հարաբերությունների ձևավորմանը, հատկապես հաշվի առնելով կիբեր հարձակմանը ռուսական կառույցների ներգրավվածության մեղադրանքը՝ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ իրենք կարող են համագործակցել ԴԱԵՇ-ի դեմ պայքարում: Նա նաև վստահեցրեց, որ իր նախագահության օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարելավվեն: «Եթե Պուտինը հավանում է Թրամփին, ես դա համարում եմ առավելություն, այլ ոչ թե խոչընդոտ, քանի որ մենք ունենք չափազանց վատ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Ռուսաստանը կարող է օգնել ԴԱԵՇ-ի դեմ պայքարում, որն ի դեպ, թիվ մեկ խնդիրն է»։ «Իմ նախագահության ընթացքում Ռուսաստանը ավելի շատ կհարգի մեր երկիրը, քան այլ ղեկավարների ղեկավարման օրոք: Դուք կտեսնեք դա»,- հայտարարել է Թրամփը Նորընտիր նախագահը ամբողջապես հերքեց իր թիմի և ռուսական հատուկ ծառայությունների միջև կապերի մասին վերջերս հրապարակված տեղեկությունը՝ խայտառակություն անվանելով դրա արտահոսքը մամուլ: «Կարծում եմ խայտառակություն է, որ հատուկ ծառայությունները թույլ են տվել, որպեսզի կեղծ տեղեկատվություն հրապարակվի»: Մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ շահերի բախմանը և Trump Organization ընկերության հետագա ճակատագրին: Թրամփի փաստաբան Շերի Դիլոնը տեղեկացրեց, որ ընկերության վերահսկողությունը անցնելու է նորընտիր նախագահի երկու որդիներին՝ բացառելով նախագահ Թրամփի որևէ ազդեցությունն ընկերության հետագա գործունեության վրա: «Նորընտիր նախագահ Թրամփը ցանկանում է հավաստիացնել ամերիկյան հանրությանը, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու ի շահ ժողովրդի, այլ ոչ թե իր մասնավոր շահի»,- ասել է փաստաբան Դիլոնը: Պատասխանելով ձևավորվող վարչակազմում ընդգրկված պաշտոնյաների հնարավոր շահերի բախման հետ կապված հարցին՝ Դոնալդ Թրամփը նշել է՝ «Մեզ անհրաժեշտ են խելացի մարդիկ, մեզ պետք են հաջողակ մարդիկ, ովքեր հաջողակ են, քանի որ խելացի են: Ես շատ հպարտ եմ այս վարչակազմով, կարծում եմ նրանք շատ լավ աշխատում են»: Տնտեսական հետագա ծրագրերի մասին խոսելով՝ նորընտիր նախագահն ընդգծել է նոր աշխատատեղերի ստեղծման առաջնահերթությունը: «Մենք պատրաստվում ենք ստեղծել նոր աշխատատեղեր: Ինչպես ասել եմ՝ ես կդառնամ երբևէ ամենաշատ աշխատատեղեր ստեղծողը: Ես պատրաստվում եմ շատ աշխատել այս ուղղությամբ»:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am