Առագին անգամ ընտրություններին կմասնակցեն նաև ազատազրկվածները
ԿԸՀ–ն այսօր սահմանեց քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների սկանավորման կարգը: Ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները բացառությամբ զորամասերում եւ ՔԿՀ-ներում եւ ՁՊՎ-երում պահված անձանց ցուցակների, սկանավորվելու են եւ հրապարակվելու են:Սկանավորումից հետո ցուցակները տեղադրվելու են ԿԸՀ կայքում եւ հնարավոր կլինի ներբեռնել։ Այս մասին տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Առաջին անգամ ընտրություններին մասնակցելու են ազատազրկված քաղաքացիները, եթե չեն դատապարտվել ծանր եւ առավելապես ծանր հանցագործություն կատարելու համար։ Հունվարի 1-ի դրությամբ ՀՀ ընտրողների թիվը 2 մլն 564 հազ 334 է։ Սոնա Դավթյան
